«Nissan»-ը Հնաբերդի խաչմերուկում բшխվել է հողաթմբերին ու քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում. կան վիրավnրներ

21:28 • 29.11.26

Նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Արթիկ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Հնաբերդի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն։

Վիրավորները Շիրակի մարզի բնակիչներ են։