IMDb պորտալը կազմել է 2011 թ. ամենապահանջված դերասանների ցանկը (լուսանկարներ)
IMDb պորտալը կազմել է 2011թվականի ամենապահանջված դերասանների տասնյակը: Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել ոչ թե դերասանների մասնակցությամբ ֆիլմերի հավաքած գումարները, այլ պորտալում նրանց մասին դիտումները:
Առաջին հորիզոնականն է զբաղեցրել Նատալի Պորտմանը (նա փետրվարին «Սև կարապ» ֆիլմում դերի համար արժանացել է «Օսկար»-ի): Ուշագրավ է, որ նույն ֆիլմում նրա գործընկերուհին` Միլա Կուլիսը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Երրորդ հորիզոնականում է Ջոնի Դեպը:

Այնուհետև հաջորդում են Էմմա Սթոունը,Քրիս Հեմսվորթը,Օլիվիա Ուայլդը, Ջենիֆեր Լոուրենսը, Ջորջ Քլունին, Ռայան Գոսլինգը և Քրիստինա Բեյլը:
IMDb-ը կինեմատոգրաֆիայի մասին խոշորագույն ինտերնետ-պորտալ է: Այն ամսական այցելում է մոտ 110 մլն մարդ:










