Քոֆի Անանը Սիրիայի ընդդիմությանն իշխանությունների հետ բանակցելու կոչ է արել

19:38 • 08.03.12

ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանը Սիրիայի ընդդիմությանն իշխանությունների հետ երկխոսության կոչ է արել, գրում է եգիպտական «Ալ Ահրամ» թերթը:

«Մենք կգործադրենք բոլոր ջանքերը երկրում թշնամությունը վերացնելու և բռնություններին ու սպանություններին վերջ դնելու համար:Սակայն, իհարկե,  հակամարտության վերջնական լուծումը պետք է լինի քաղաքական կարգավորումը»,- Կահիրեում ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը Կահիրե է ժամանել Արաբական երկրների լիգայի նախագահ Նաբիլ ալ Արաբիի հետ բանակցելու նպատակով: Կահիրեից նա կուղևորվի Դամասկոս` Սիրիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպելու:

Արդեբ մեկ տարի է, ինչ բախումներ են տեղի ունենում սիրիական կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: ՄԱԿ–ի տվյալներով՝ բախումների հետևանքով ավելի քան 6000 մարդ է զոհվել Սիրիայում։