Քլինթոնը պատասխանել է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի նամակին
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանել է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի նամակին և դարձյալ խուսափել է «ցեղասպանություն» բառեզրն օգտագործելուց:
Քլինթոնի հայտարարությունը` «հարցը պատմաբաններին թողնելու» վերաբերյալ զայրացրել էր Հայ Դատի գրասենյակին, և Հիլարի Քլինթոնին ուղղված նամակով գրասենյակն ԱՄՆ–ից պահանջել էր ընտրություններից առաջ վերանայել դիրքորոշումը:
«Նախագահ Օբաման 2011 թ. ապրիլի 24-ին հարգել է Օսմանյան կայսրությունում սպանված մեկուկես միլիոն հայերի հիշատակը և նշել, որ դա քսաներորդ դարի ամենացավալի իրադարձություններց մեկն է: Ես էլ 2010 թ. Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել եմ Ծիծեռնակաբերդ»,- հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հիլարի Քլինթոնը խորհուրդ է տվել «ընդունել ցավերով լի պատմությունն ու ապագայի համար կամուրջները միասին վերակառուցել։ «ԱՄՆ նախագահի քաղաքականությունը դրան է ուղղված»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը` իր հերթին կոչ անելով Հայաստանին և Թուրքիային ավելի կառուցողական լինել:
«Այդ ցավալի իրադարձությունները կարելի է հաղթահարել միայն համատեղ աշխատելու և իրականությունն ընդունելու պարագայում»,- գրել է նա:
Հիլարի Քլինթոնը նշել է, որ իր հանդիպումները շարունակվում են թուրք և հայ պաշտոնյաների հետ և, որ ԱՄՆ-ը պատրաստ է խրախուսել Հայաստանի և Թուրքիայի ընդհանուր պատմության հետ հաշտվելուն ուղղված համարձակ քայլերը։









