«Արաբական գարնան» դեպքերում կանայք մեծ դեր են խաղացել. Քետրին Էշթոն
Եվրամիությունը հաստատում է գենդերային հավասարության և աշխարհում կանանց դրության բարելավման հասնելու իր նվիրվածությունը, ասված է Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ տարածած շնորհավորական ուղերձում:
«Թեև մենք արդեն կարող ենք հպարտանալ ձեռքբերված զգալի առաջընթացով, սակայն այս օրը մեզ հիշեցնում է այն մասին, որ դեռ շատ անելիք կա գենդերային հավասարության հասնելու համար: Մեր ժամանակներում, երբ կանայք այդքան էլ ակտիվ չեն քաղաքական դաշտում, Եվրամիությունը ոգեշնչված է այն կանանց առաջատար դերով, որոնք այսօր խաղում են «արաբական գարնան» դեպքերում»,- ասել է Էշթոնը:
Նա հույս է հայտնել, որ կանայք հետագայում էլ կպահպանեն իրենց կենտրոնական դերը, «քանի որ այս երկրները շարունակում են գտնվել քաղաքական անցումային փուլում»:









