Մեծ Բրիտանիայում աղվեսը կողոպտել է մի տղամարդու

19:52 • 08.03.12

Մեծ Բրիտանիայում աղվեսը հարձակվել է խանութից տուն վերադարձող տղամարդու վրա և գողացել գնված հացը, գրում է The Sun-ը:

Դեպքը տեղի է ունեցել Քենթի կոմսության Օրպինգթոն քաղաքում: Ավելի քան 90 կգ կշռող Սեբ Բեյքերը, չկարողանալով պայքարել կենդանու դեմ, փորձել է փախչել, սակայն աղվեսը հասել է նրա ետևից ու փորձել խլել նրա տոպրակը:

Բեյքերը ստիպված տոպրակից հանել է հացն ու տվել աղվեսին, ինչից հետո աղվեսը հեռացել է։