Վրացի ընդդիմադիր Իվանիշվիլիի կարողությունն ավելացել է 900 մլն դոլարով. Forbes
Վրաստանի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Forbes-ի հրապարակած 2012թ. միլիարդատերերի վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 153-րդ հորիզոնականը:
Ինչպես հաղորդում է vz.ru գործակալությունը` վկայակոչելով աղյուսակը, Իվանիշվիլիի կարողությունն ավելացել է 900 մլն դոլարով` հասնելով 6.4 մլրդ դոլարի:
Իր ակտիվները վրացի միլիարդատերը մտադիր է վաճառել մոտ ժամանակներս: Նա մտադիր է հաղթել հոկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում և նպատակներ ունի դառնալ վարչապետ:
Ամսագրի վարկանշային ցուցակում ընդգրկվել են 58 երկրներից 1.226 միլիարդատեր:









