Մաշտոցի այգում բնապահպանները քանդում են մետաղյա արգելափակոցները (տեսանյութ)
Երևանի Մաշտոցի այգում բնապահպան ակտիվիստները քանդում են մետաղյա արգելափակոցները։
Այգում ծառայություն իրականացնող ոստիկանները չեն միջամտել ակտիվիստներին քայլերին։
Այժմ պուրակում երաժշտություն է հնչում, իսկ ակտիվիստները պարում են։
Tert.am–ի թղթակիցը տեղեկացնում է, որ ոստիկանները ծաղիկներ են բաժանել բնապահպան աղջիկներին։
Բնապահպաններին հաջողվել է նույնիսկ մուտք գործել կիսավարտ կրպակներ։









