Սաակաշվիլին տարվա բոլոր օրերը կանանց տոն է հռչակել

20:33 • 08.03.12

Կանանց միջազգային տոնի կապակցությամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր անձնական էջում շնորհավորել է բոլոր վրացուհիներին` մաղթելով երջանկություն, լավ տրամադրություն և որ գալիք յուրաքանչյուր օրն ավելի լավը լինի նախորդից: 

«Ոմանք ասում են, որ մենք չպետք է տոնենք Մարտի 8-ը, քանի որ այն կոմունիստական տոն է, որը նախաձեռնել է Կլարա Ցետկինը, սակայն, իմ կարծիքով, կանանց տոնը պետք է նշվի ամեն օր»,- գրել է Վրաստանի նախագահը:

«Որպես նախագահ` տարվա բոլոր 365 օրերը վրացական տարածքում հայտարարում եմ  կանանց տոն և կոչ անում տղամարդկանց պաշտպանել Վրաստանի լավագույն հատվածին»,- ավելացրել է նա: