Սարկոզին պարտվելու դեպքում խոստանում է հեռանալ քաղաքականությունից
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստանում է նախագահական ընտրություններում պարտվելու դեպքում հեռանալ քաղաքականությունից, այս մասին նա ասել է BFM TV հեռուստաալիքի եթերում:
Հաղորդավարի այն հարցին, թե նա կհեռանա քաղաքականությունից, եթե պարտվի, Սարկոզին ասել է. «Այս հարցը կարող եք ինձ տալ երրորդ անգամ, ես ձեզ, միևնույն է, կպատասխանեմ այո: Ես կզբաղվեմ այլ գործով, դեռ չգիտեմ` ինչով»:
Հասարակական կարծիքի ուսումնասիրության վերջին հարցումների համաձայն` Սարկոզին կարող է պարտվել իր մրցակից սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 26-ին, երկրորդը` մայիսի 6-ին:









