Թուրքիայում կանայք ամենաշատն են ենթարկվում բռնությունների
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն`ավելի քան 603 մլն կին աշխարհում ենթարկվում է բռնությունների, սակայն կանանց նկատմամբ բռնությունների քանակով Թուրքիան առաջին տեղն է գրավում, հաղորդում է euronews-ը:
Թուրքիայում յուրաքանչյուր երրորդ կին ենթարկվում է բռնությունների:
Ըստ Թուրքիայում կանանց իրավունքների պաշտպան Չիքդեմ Այդինի` կանանց պաշտպանությունը պետք է սկսել ընտանիքից, քանի որ բազմաթիվ կանայք դառնում են իրենց հայրերի և ամուսինների բռնությունների զոհը:
Այդինը նշել է,որ թուրք հասարակությունը պետք է դադարի կանանց «2-րդ կարգի» մարդ համարելուց,իսկ կառավարությունը պետք է քրեականորեն պատժելի դարձնի այդ բնությունները:









