Ուկրաինացի կանայք մերկացել են` ի պաշտպանություն թուրք կանանց իրավունքների
Ուկրաինացի Femen շարժման 4 ակտիվիստուհիներ Այասոֆիայի հրապարակում հերթական ակցիան են իրականացրել: Ինչպես և խոստացել էին` այս անգամ նրանց ակցիան նվիրված է եղել կանանց հանդեպ իրականացվող բռնություններին:
Կանանց համաշխարհային օրվան նվիրված ակցիայի ընթացքում ակտիվիստուհիների մարմինների դեմքերը ներկված են եղել այնպես, որ տպավորություն են ստեղել, թե նրանք բռնության են ենթարկել։
Ակտիվիստուհիներին հսկել են բացառապես թուրք կին ոստիկանները: Նրանք մոտ երկու րոպեի ընթացքում ձերբակալել են ակտիվիստուհիներին և տեղափոխել ոստիկանություն:
Սակայն մինչ այդ` Այասոֆիայի առջև կիսամերկ կանանց տեսնող թուրքերը նրանց լավ չեն արձագանքել:









