Իրանի դեմ գործողությունները հետաձգելու դիմաց` ԱՄՆ-ն Իսրայելին զենք կմատակարարի

19:17 • 08.03.12

Իրանի դեմ գործողությունները հետաձգելու դիմաց` Միացյալ Նահանգներն առաջարկել է իսրայելական բանակին զինել նորագույն մարտական տեխնիկայով:

Վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցներին՝ France-Presse գործակալությունը  հաղորդում է, որ զենքի մատակարարման մասին առաջարկը քննարկվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի` Վաշինգտոն այցի ընթացքում:

ԱՄՆ իշխանությունները, մասնավորապես, առաջարկել են իսրայելական բանակը զինել հակաբունկերային ռումբերով ու հեռահար գործողության լիցքավորիչ ինքնաթիռներով: Փոխարենը` Իսրայելը պետք է մինչև 2013թ. հետաձգի Իրանին հարված հասցնելու ծրագրերը:

Գործակալությունը չի նշում, թե արդյոք Նեթանյահուն համաձայնել է ամերիկյան կողմի առաջարկին։ 

Վաշինգտոնում Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննարկել են նաև Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խստացման հարցը: