Փոխհրաձգություն Նյու Ջերսիում. 2 զոհ
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Փաթերսոն քաղաքում փոխհրաձգության հետևանքով զոհվել են 22-ամյա Թահին Թեյլորն ու Դեշոն Ադամսոնը, տեղեկացնում է My Fox լրատվականը:
Ոստիկանությունից հայտնել են, որ ևս երկու երիտասարդի, որոնց անունները չի նշվում, տեղափոխել են հիվանդանոց:
Թեև դեպքի առթիվ իրավապահներն այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն ականատես տեղացիներից մեկը նշել է, որ տղաների միջև վեճն անսպասելի է ծագել, ինչից հետո մի քանի երիտասարդենր հանել են ատրճանակներն ու կրակել:









