Թունիսյան ամսագիրը տուգանվել է գերմանուհի մոդելի մերկ լուսանկարի համար
Թունիսյան դատարանը 1000 դինարով, որը համարժեք է 665 դոլարին, տուգանել է «Ալ Թունիսիա» ամսագրին` դրա շապիկին մերկ կրծքով կնոջ լուսանկարի համար, տեղեկացնում է Reuters-ը:
Ամսագրի շապիկին պատկերված են Մադրիդի «Ռեալի» թունիսյան ծագումով ֆուտբոլիստ Սամի Քեդիրան իր ընկերուհու` գերմանուհի մոդել Լենա Հերկեի հետ:
Լուսանկարի պատկերումից հետո հետաքննություն էր սկսվել, ինչի շրջանակներում ձերբակալվել էին ամսագրի հիրատարակիչն ու երկու լրագրող, սակայն ավելի ուշ ազատ արձակվել: Դատարանի որոշման մեջ նշվում է. «ամսագիրը վիրավորել է հասարակական բարոյականությունը»:
Երկրի Լրագրողների միությունն ու այլ քաղաքացիներ համաձայն չեն այդ որոշման հետ: Ակտիվիստները կարծում են, որ այդ նախադեպը կարող է 2011 թ. ընտրություններում հաղթած Nahda իսլամիստական կուսակցության կողմից ազդել քաղաքացիների ազատությունների վրա:
Նշենք, որ «Ալ Թունիսիա» ամսագիրը ստեղծվել է երկրի նախորդ նախագահ Զին էլ Աբեդին Բել Ալիի պաշտոնանկությոնից անմիջապես հետո:









