Թուրքիա է ժամանել ՄԱԿ-ի հումանիտար հարցերով ղեկավար Վալերի Ամոսը

17:13 • 09.03.12

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով ղեկավար Վալերի Ամոսը Սիրիա կատարած այցից հետո ժամանել է Թուրքիա:

Ամոսի այցի նպատակը Թուրքիայի հարավային Հաթայ շրջանում հազարավոր սիրիացի փախստականների ճամբարն այցելելն է, տեղեկացնում է the Telegraph-ը:

Վերջին օրերի ընթացքում Սիրիայում բռնությունների ալիքի խորացման արդյունքում Թուրքիա ներգաղթածների թիվը հասել է 12 հազարի:

Այցի ընթացքում Վալերի Ամոսը Անկարայում կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի հետ, ինչից հետո պաշտոնական հայտարարություն կանի: