Բեռլուսկոնին գաղտնի հանդիպել է Պուտինի հետ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ում դեմ մի քանի մեղադրանք է առաջադրվել, մեկնել է Սոչի, որտեղ հանդիպել է Դմիտրի Մեդվեդևի և Վլադիմիր Պուտինի հետ: Այցի նպատակը հայտնի չէ: Պաշտոնական ներկայացուցիչներն այդ մասին ոչինչ չեն նշել: Հանդիպումը կայացել է մարտի 8-ին Սոչիի Կրասնայա Պոլյանա լեռնադահուկային հանգստավայրում:
Վլադիմիր Պուտինի և Սիլվիո Բեռլուսկոնիի հանդիպումն ինչպես միշտ գաղտնի կերպով է անցել, գրում է իտալական InoPressa-ն:
«Իտալիայի նախկին վարչապետը ցանկացել է անձամբ առաջինը շնորհավորել Պուտինին` նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Սակայն Պուտինի մամուլի քարտուղարի ընդգծմամբ` այցի ծրագրերը չեն հրապարակվելու»,-գրում է հոդվածի հեղինակ Անտոնելլա Սկոտը:










