Գազարագույն երեխա. բրիտանացի փոքրիկը հազվագյուտ հիվանդություն ունի

11:37 • 09.03.12

Բրիտանացի 3-ամյա Լեո Բարնեթն այնքան է գազար կերել, որ մաշկը գազարագույն է դարձել, տեղեկացնում է Metro.co.uk կայքը:

Բժիշկները նրա մոտ խիստ հազվագյուտ հիպեր-բետա կարոթեմիա հիվանդությունն են ախտորոշել, ինչը ողջ Թագավորությունում միակ դեպքն է: 

«Նրա լյարդը չի կարողանում ազատվել կարոտինից, այն կուտակվում է և նրան դարձնում գազարագույն», - պատմել է Լեոյի մայրը:

Երեխան այժմ խիստ հսկողության տակ է, և սնվում է միայն հատուկ դիետայով, որը նվազեցնում է նրա օրգանիզմում բետակարոտինի քանակը` իմունային համակարգի պաշտպանության համար: Լեոյի ճաշացանկում հիմնական տեղ է զբաղեցնում կաղամբը: