Ադրբեջանում ավտոբուսը բախվել է բեռնատարին. 1 զոհ, 2 վիրավոր
12:36 • 09.03.12
Բաքվի Խազարի շրջանում երթուղային ավտոբուսը բախվել է «Գազ-53» մակնիշի բեռնատարին: Պատահարի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս երկուսը վնասվածքներ ստացել, տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվականը:
Նշվում է նաև, որ նախորդ գիշերվա ընթացքքում երկրում գրանցվել է 14 ավտոճանապարհային պատահար, որոնց արդյունքում 3 մարդ զոհվել է, ևս 17-ը` վիրավորվել:
Placeholder









