Վթար Կոլումբիական ածխահանքում. 9 մարդ անհետ կորել է
Կոլումբիական ոստիկանության տարածած տեղեկության համաձայն` երեկ երկրի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող ածխահանքերից մեկում տեղի ունեցած հեղեղումից հավանաբար զոհվել են 9 հանքափորները, տեղեկացնում է CNN-ը:
Փրկարարները դեպքի վայրում գտել են հանքափորներին պատկանող որոշ իրեր և շարունակում են որոնողական աշխատանքները:
Միակ փրկված հանքափորը Նորբերտո Իսայասն է, ով ճիշտ ժամանակին հասցրել է փախչել հանքահորից:









