Ասադը զինաթափել է բանակի սունի զորամասերը

22:41 • 09.03.12

Սիրիայի բանակի այն զորամասերը, որոնց սպայական կազմում սունիների թիվը գերազանցում է ալաուիների թվաքանակը, դադարել են վառելիք և զինամթերք ստանալ, գրում է Le Figaro պարբերականը, հղում կատարելով Սրիրայում իր սղբյուրներին:

Այդ տեղեկատվության համաձայն, Սիրիայի իշխանությունները չեն վստահում` գերազանցապես սունի մուսուլմաններով համալրված ստորաբաժանումներին, մտավախություն ունենալով, որ դրանք կարող են ռազմական հեղաշրջում իրականացնել: Հենց այդ պատճառով, բոլոր նման ստորաբաժանումները մնում են իրենց տեղակայման վայրերում, և զրկված են դեպի Դամասկոս շարժվելու` նույնիսկ տեսական հնարավորությունից:

Սիրիական ղեկավարության մտավախությունների կիզակետում են նաև ռազմա-օդային ուժերը և ռազմածովային ուժերը, որոնք ավանդաբար համալրվել են սունի սպայական կազմով: Ռազմական օդուժի թռիչքները գրեթե դադարեցված են, քանի որ օդաչուները կարող են դասալքել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 234 սիրիացի զինվոր, դասալքելով հատել է թուրքական սահմանը և ապաստան խնդրել թուրքական իշխանություններից: Նրանցից թվում են նաև` 4 գեներալ, 2 գնդապետ և 1 փոխգնդապետ: