Վրաստանում կեղծ փաստաթղթերի պատրաստման համար հայուհիներ են ձերբակալվել
Թբիլիսիում իրականացրած օպարատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կեղծ պաշտոնական փաստաթղթերի պատրաստման և օգտագործման համար 8 մարդ է ձերբակալվել, այդ թվում հայ Էմմա Սալիմյանն ու Նատելլա Նասիրյանը: Նրանք բոլորն էլ հանդիսանում են Վրաստանի քաղաքացիներ:
Հետաքննություն է սկսվել Վրաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի հատկանիշներով, տեղեկացնում է apsny.ge-ն:









