Վրաց-ամերիկյան զորավարժությունները Թբիլիսիի մոտ կանցնեն

23:59 • 09.03.12

Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վազիանի ռազմական փորձադաշտում, մարտի 10-24-ը, տեղի կունենան ԱՄՆ ծովային հետևազորի և Վրասատանի ՊՆ 4-րդ հետևակային բրիգադի համատեղ` Agile Spirit 2012 կոչվող զորավարժությունները, հաղորդում է newsru.com-ը հղում կատարելով Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը:

Համաձայն դեսպանատան տարածած տեղեկատվության, զորավարժություններին ներգրավված կլինեն Սևծովյան ռոտացիոն ուժերի 300 ամերիկյան զինծառայողներ: Ամերիկյան այդ ստորաբաժանման բազան տեղակայված է Ռումինիայի Կոնստանտա քաղաքում:

Համատեղ զորավարժությունների նպատակն է կարգավորել երկու երկրների զինված ուժերի համատեղելիությունը: