Հունաստանին հաջողվե՞ց խուսափել դեֆոլտից
Հունաստանի իշխանությունները հայտնել են, որ հաջողվել է ստանալ մասնավոր վարկառուների պարտքային պարտավորությունների փոխանակման գործարք կնքելու մասին համաձայնություն և հաջողվել է խուսափել դեֆոլտից:
Հունական կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ գործարքի պայմանների հետ համաձայնել են մասնավոր պարտատոմսերի տերերի ավելի քան 80 %-ը:
Հիշեցնենք, որ Հունաստանի վերջնաժամկետը սպառվում է հինգշաբթի, մինչ այդ նա պետք է համաձայնության գար ներդրողների հետ` դեֆոլտից խուսափելու համար, գրում է BBC-ն:









