Հնդկաստանում փառատոնի ժամանակ հարյուրավոր մարդիկ թունավորվել են ներկերից

16:58 • 09.03.12

Հնդկական Մումբայ քաղաքում առնվազն 235 մարդ է տուժել ևս մեկ 13-ամյա տղա է մահացել հունդուիստական տոնի ժամանակ` քիմիական ներկերից թունավորվելու պատճառով:

Հոլի փառատոնով Հնդկաստանը տոնում գարնան գալուստը: Այդ օրերին մարդիկ միմյանց վրա են լցնում կասկածելի ծագման գունավոր ներկեր:

Ոստիկանության նախնական տվյալով` Մումբայի երեխաները հետնախորշում գտել են կապույտ ներկի պարկեր, որոնք էլ գլխապտույտի, սրտխառնոցի, շնչահեղձության պատճառ են հանդիսացել:

Agence France-Presse-ի հաղորդմամբ` յուրաքանչյուր տարի բժիշկները Հոլի փառատոնի մասնակիցներին կոչ են անում զգուշությամբ օգտվել քիմիական ներկերից, սակայն բնակիչները ոչ միշտ են հետևեւմ այդ խորհուրդներին: