Ռուս և ղազախ ներդրողները մուսուլմանների համար սոցիալական ցանց են ստեղծելու
Ինետերնետում շուտով պետք է հայտնվի սոցիալական ցանց մուսուլմանների համար:
Ծրագրի հեղինակները խոստանում են ստեղծել մի այնպիսի պորտալ, որտեղ ամեն ինչ կհամապատասխանի մուսուլմանական օրենքներին: Ներդրումներ են կատարելու Ռուսաստանի և Ղազախստանի ձեռնարկատերերը, գրում է korrespondent-ը:
Ստամբուլում, Մոսկվայում և Կահիրեում ակտիվ նախապատրաստվում են Salamworld իտերնետ կայքի բացմանը, որը կարող է դառնալ մուսուլմանական աշխարհի գլխավոր սոցիալական ցանցը:
Նախագծի հեղինակները նախատեսել են կայքը գործարկել Ռամադանի ամսում` հուլիսին:









