Իրանում թույլատրել են ժամանակավոր ամուսնությունները

13:25 • 09.03.12

Իրանի խորհրդարանը օրենք է ընդունել, համաձայն որի` այսուհետ տղամարդիկ իրավունք ունեն բանավոր կերպով ժամանակավորապես ամուսնանալ, տեղեկացնում է «Էլաֆ» պարբերականը:

Օրենքը միանշանակ չի ընդունվել իրանական հասարակությունում:

Խորհրադարանի պատգամավոր Սաթար Խուդայատը կարծում է, որ այդ կերպ նրանք հեռանում են իրանական ավանդույթներից:

«Այս օրենքի համաձայն մենք ոչ մի տարեբերություն չենք ունենա Արևմուտքի բնակիչների հետ: Ցանկացած տղամարդ կարող է սեռական հարաբերություններ ունենալ` առանց ամուսնական պայմանագրի անհրաժեշտության», - ասել է պատգամավորը:

Հավելենք, որ ժամանակավոր ամուսնությունը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի տարի: