Իսրայելական օդուժը սպանել է պաղեստինյան կազմակերպության ղեկավարին (լուսանկարներ)
Մարտի 9-ին իսրայելական օդուժի հրթիռային հարվածից Գազայի հատվածում սպանվել է Պաղեստինի ազդեցիկ գրոհայինների խմբավորումներից մեկի՝ «Ազգային դիմադրության կոմիտեներ» առաջնորդը, հաղորդում է lenta.ru-ն:
Սպանված Զուխիր ալ-Քաիսին «Ազգային դիմադրության կոմիտեներ» ծայրահեղական կազմակերպության գլխավոր քարտուղարն էր, ըստ lenta.ru–ի հաղորդում է «Էդիոտ Աքրոնիտ» իսրայելական պարբերականը:
Ըստ պարբերականի, ալ-Քաիսիի հետ միասին սպանվել է նաև նրա զինակիցը` վերջերս իսրայելական բանտից ազատված Ահմադ ալ-Հանինին:
«Ազգային դիմադրության կոմիտեներ» կազմակերպությունը, իր պաշտոնական հաղորդագրության մեջ, առաջնորդների սպանության համար խոստացել է վրեժ լուծել:
Իսրայելի բանակը տեղեկատվություն է տարածել, ըստ որի, սպանվածները զանգվածային ահաբեկչություն էին նախապատրաստում` իսրայելա-եգիպտական սահմանին:











