«Մեր անցած ճանապարհը». «Հոլիվուդյան ոճով» ֆիլմ Օբամայի մասին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախընտրական պայքարի շրջանակներում հոլիվուդյան ոճով նկարահանված 17 րոպեանոց «Մեր անցած ճանապարհը» վավերագրական ֆիլմն է ներկայացվել, տեղեկացնում է Reuters-ը:
Ֆիլմը պատմում է Օբամայի` Սպիտակ տանն անցկանցրած առաջին երեք տարիների և իրականացրած բարեփոխումների մասին:
Ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Դեվիս Գուգենհայմը: Պրեմիերան տեղի կունենա մարտի 15-ին երկրով մեկ գործող` Օբամայի նախընտրական շտաբերում:
Ֆիլմում կան հարցազրույցներ առաջին տինին Միշել Օբամայի, փոխվարչապետ Ջո Բայդենի և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամ Էմանուելի հետ: Կինոնկարին հատուկ գրավչություն են տալիս աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բին Լադենի սպանության ծրագրման մանրամասները:










