Օբաման վերջապես շնորհավորեց Պուտինին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ և Ռուսաստանի 2012թ. մարտի 4-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած թեկնածու Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ որ ՌԴ նորընտիր նախագահի հետ սերտ համագործակցություն կունենան և վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում ձևավորված դրական միտումները կամրապնդվեն», - հաղորդել է ՌԴ վարչապետի օգնականը:
Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում մոտ ապագայում ՌԴ-ԱՄՆ գագաթաժողով անցկացնելու, իսկ մինչ այդ անձնական հանդիպումը, միմյանց հետ շփումները պահպանելու պատրաստակամություն է հայտնել:









