Օդեսայում տղամարդու ձեռքում ծանրոց է պայթել

17:58 • 09.03.12

Օդեսայի կենտրոնում, Պաստեր փողոցի բնակարաններից մեկում պայթյուն է որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բնակիչներից մեկը փորձել է բացել իրեն ուղարկված ծանրոցը:

Ականատեսների վկայությամբ տղամարդը ձեռքի լուրջ վնասվածք է ստացել:

Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը, գրում է vesti.ru-ն: