Քենիայում 25 հազ բուժքույր է աշխատանքից հեռացվել

11:20 • 09.03.12

Քենիայի իշխանությունները աշխատանքից հեռացրել են 25 հազ բուժքրոջ, ինչը կարող է աֆրիկյան երկրի առողջապահական համակարգի աշխատանքի մասշտաբային խափանման պատճառ դառնալ:

Քենիայի իշխանությունը ստիպված է եղել դիմել այդ քայլին, երբ 2012 թ.-ի մարտի 1-ից բուժքույրերը` աշխատավարձերի բարձրացման պահանջով զանգվածային գործադուլ էին հայտարարել, բացի այդ նրանք այդ կերպ ցանկանում էին իշխանության ուշադրությունը գրավել հիվանդանոցներում բժշկական սարքավորումների անբավարարության փաստի վրա:

Այս պահին պարզ չէ թե տոկոսային հարաբերությամբ քանի բուժքույր է գործազուրկ դարձել:

Հավելենք, որ մասնավոր կլինիկաները երկրում շարունակում են նորմալ գործել, գրում է Agence France-Presse-ը: