Նոր ջարդեր Հոմսում. «պատժում են» ամբողջ ընտանիքների

01:00 • 09.03.12

 

Սիրիայի Հոմս քաղաքի արվարձաններից մեկում` Ջոբարում, տասնյակ նոր սպանություններ են տեղի ունեցել, ինչը տեղի ակտիվիստները բնորոշում են «նոր ջարդեր», այս մասին հաղորդում է BBC-ն:

Ըստ նրանց` խոսքը 44 սպանվածի մասին է, որոնց մեծ մասը մի քանի ընտանիքների ներկայացուցիչներ են: Նրանցից 22-ը մի ընտանիքի, 16-ը` մեկ այլ անդամներ են:

Ջարդ որակավող սպանությունները տեղի են ունեցել ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ղեկավարի` Հոմս կատարած այցից մեկ օր անց, որից հետո նա ասել էր, թե քաղաքն ամայացած է:

Ըստ ակտիվիստների` այս դեպքում «պատժիչ սպանություններ» են տեղի ունեցել:

Հոմսն առաջին քաղաքներից էր, որ անցած տարվա մարտին միացավ Սիրիայի իշխանությունների դեմ դուրս եկած ապստամբներին` դառանլով նրանց հիմանական պատվարը:

ՄԱԿ–ի տվյալներով՝ Սիրիայում վերջին մեջ տարվա ընթացքում հակակառավարական ցույցերի և բանակի հետ բախումների հետևանքով ավելի քան 7000 մարդ է սպանվել։