Հայ կոմունիստները չեն ֆինանսավորվում Ռուսաստանից. Ռուբեն Թովմասյան

12:34 • 09.03.12

«Հայաստանի կոմունիստական կուսակցության» կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը բացառում է, թե իրենք ֆինանսավորվում են Ռուսաստանի կոմունիստների կողմից, ասելով որ նման բան գոյություն չունի, սակայն Ռուսաստանի կոմունիստների կողմից ընդհանուր հաջողությունները ոգևորում են տեղական կոմունիստներին: Այս մասին Թովմասյանն ասաց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ռուսաստանի ընտրությունների ժամանակ Թովմասյանը գտնվել է Ռուսաստանում և փաստել, որ այնտեղ գնահատում են կոմունիստական կուսակցությանը, հատկապես երիտասարդները:

«Մենք ոգևորված ենք, որ Ռուսաստանի կոմունիստների հաջողություններից, հատկապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր այդ հաջողությունը: Նախագահի ընտրությունների ժամանակ ամբողջ պետական ապարատը աշխատում էր Պոտինի օգտին և արդյունքը գիտեք բոլորդ»,- ասաց ՀԿԿ առաջին քարտուղարը:

Հարցին, թե ինչպես կգնահատի նախագահական ընտրությունների արդյունքները, Թովմասյանն ասաց, որ դրական է գնահատում խորհրդարանականը, սակայն, ըստ նրա, Պուտինի քվեների թիվը չի համապատասխանում իրականությանը, և այդ թվերը ուռճացվել են:

Ռուբեն Թովմասյանը նաև Ռուսաստանում պարգևատրվել է ԿԿ ամենաբարձր շքանշանով և այնտեղ իրեն ընդունել են շատ բարձր մակարդակով, և ցուցաբերել են առանձնակի ջերմություն: