Ավստրալացի հաղորդավարը խոստացել է բացել հետույքը (տեսանյութ)

17:00 • 09.03.12

Ավստրալական SBS հեռուսաընկերության հաղորդավար Ռիկարդո Գոնսալվեսը մոռանալով, որ ուղիղ եթերում է, միջազգային լուրերի թողարկման ժամանակ թույլ է տվել է դիմահարդարին դիմափոշի քսել դեմքին, ինչից հետո զրուցել է տաղավարում գտնվող այլ անձանց հետ, տեղեկացնում է News.au.com կայքը:

Գոնսալվեսը խոստովանել է, որ իրեն թվացել է, թե առավոտյան ծրագրի փորձն է անում:

Մասնավորապես ուղիղ եթերում, իր գործընկերներից մեկին նա ասել է` «եթե դու դա անես, ինձ տեղյակ պահիր և ես կբացեմ հետույքս»:

Այնուամենայնիվ, ավելի ուշ, հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել սկսնակ հաղորդավարի թույլ տված անուշադրության համար: