Նախնական վարկածով Ռուսաստանում հայրը այրել է կնոջը և 7 երեխաներին աղքատության պատճառով (տեսանյութ)

20:55 • 09.03.12

ՌԴ ոստիկանությունը հաղորդել է Ռուսաստանի Պերմի մարզի, Մոխովոյե գյուղում այսօր տեղի ունեցած դժբախտության նախնական պատճառը, հաղորդում է Life News-ը:

Ըստ իրավապահների, Պերմի մարզիում, 7 երեխայի և նրանց ծնողների մահվան դեպքի գործի քննության շրջանակներում ստուգվում է զանգվածային սպանության վարկածը:

Չի բացառվում հոր կողմից սեփական ընտանիքի հրդեհման տարբերակը: Հարևանների խոսքերով, 34-ամյա Ալեքսանդր Շլյակովը բազմիցս ասել է, որ կսպանի իրեն և իր ընտանիքին:

«Ընտանիքը անապահով էր, աշխատում էր միայն հայրը, իսկ կինը երեխաներին էր խնամում: Հարևանները պատմում են, որ ընտանիքի հայրը հաճախ էր խմում և բողոքում աղքատության համար: Նախնական տվյալներով, հերթական անգամ հարբելուց հետո նա հրդեհել է բնակարանը»,- պատմել են տեղի իրավապահները:

Երեխաների ուսուցիչները պնդում են, որ ալկոհոլը չարաշահում էր ոչ միայն ամուսինը այլ նաև կինը:
Life News-ը հիշեցնում է նաև, որ հրդեհից զոհվել են ընտանիքի 9 անդամները, որոնք բոլորն էլ շնչահեղձ են եղել ածխածնի օքսիդից, մինչև հրշեջների և բժիշկների ժամանումը:

Շլյակովների ընտանիքից փրկվել է միայն մեկ երեխա` հոր պատվին նույնպես Անդրեյ կոչված 13-ամյա որդին: Նա, վատառողջ լինելու պատճառով, մեկ հարկ վերև` տատիկի տանն էր գիշերել: