Շվեդիայի խորհրդարանը կքննարկի ԼՂ հարցը

16:24 • 09.03.12

Շվեդիայի խորհրդարանը  քննարկելու է ԼՂ հիմնահարցը: ԱՊԱ-ն տեղեկացնում է, որ քննարկումը տեղի է ունենալու ապրիլի 10-ին:

Շվեդիայի ադրբեջանցիների կոնգրեսի ղեկավար Էմիլ Միրզոևը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով նման ձևաչափի քննարկում այս երկրում առաջին անգամ է կազմակերպվելու: Դրան մասնակցելու են Շվեդիայի խորհրդարանում ներկայացված կուսակցությունները և հավանական է, որ որևէ որոշում կամ հայտարարություն ընդունվի:

Ադրբեջանցիները հույս ունեն, որ Շվեդիայի խորհրդարանն այս հարցով ադրբեջանամետ որոշում կընդունի և անհամբերությամբ սպասում են խորհրդարանի պատասխանին: