Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Իրանի քաղաքացու նկատմամբ

20:33 • 09.03.12

Ադրբեջանի իրավապահ մարմինները Իրանի քաղաքացու վերաբերյալ միջազգային հետախուզում են հայտարարել, քանի որ նա մեղադրվում է կազմակերպված հանցավորության և վերազգային հանցավորության մեջ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, հղում կատարելով Ինտերպոլի կայքին:

«Իրանի քաղաքացի 47-ամյա Ասկեր Մահմուդին մեղադրվում է կազմակերպված հանցավորության և վերազգային հանցավորության մեջ», - ասվում է կայքում հրապարակված հայտարարության մեջ: