Թուրք-սիրիական սահմանը հատած գեներալները չորսն են
Սիրիայից այսօր Թուրքիայի սահմանը հատած գեներալները երկուսը չեն, չորսն են:
Թուրքական Zaman-ը, հղում անելով տեղական աղբյուրներին, տեղեկացնում է, որ 234 սիրիացի զինվոր, սահմանի տարբեր հատվածներում հատել է թուրքական սահմանը և ապաստան խնդրել թուրքական իշխանություններից: Նրանցից 4-ը գեներալ են, 2-ը գնդապետ, 1-ը փոխգնդապետ և 3-ը` սպա:
Ըստ նախնական տեղեկությունների` Դամասկոսի, Հոմսի և Լազքիյե շրջաններում ծառայություն իրականացրած զինվորականները շուտով հայտարարություն կտարածեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել սահմանը հատած երկու բարձրաստիճան զիվորականների մասին:









