Ադրբեջանում երկու անչափահաս աղջիկ է դանակահարվել

13:36 • 09.03.12

Ադրբեջանի Սոբունչինի շրջանի, Բալախանի գյուղում դանակահարման հետևանքով, գյուղի բնակիչներ` 10-ամյա Լալա Ջաֆարովան և 14-ամյա Սեմա Օրուջևան տեղափոխվել են հիվանդանոց, տեղեկացնում է apa.az լրատվականը:

Հանցագործի ինքնությունն արդեն պարզվել է, սակայն նրա անունը և արարքի դրդապատճառները չեն նշվում: