Ամերիկյան հոգեբուժարանում հրաձգություն է տեղի ունեցել. 1 զոհ

12:25 • 09.03.12

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի համալսարանի հոգեբուժական կլինիկայում անհայտ տղամարդն անկանոն կրակ է բացել հիվանդների ուղղությամբ: Արդյունքում մեկ մարդ զոհվել է, ևս 7-ը ստացել տարբեր աստիճանի ծանր վնասվածքներ:

Դեռևս անհայտ դրդապատճառներով տղամարդը երկու ատրճանակներից սկսել է կրակել հիվանդների վրա` բժշկական հաստատության առաջին հարկում:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2 մարդ է զոհվել, հավանաբար զոհվածներից մեկը հենց հանցագործն է եղել, գրում է newsru.com-ը: