ԱՄՆ-ում ցանկանում են մասնավորեցնել բանտերը
ԱՄՆ-ում բուռն քննարկվում է բանտերի մասնավորեցման հնարավորությունը` միջոցների տնտեսման նպատակով:
Կալանավայրերի դաշնային բյուրոյի նախկին ղեկավարն իր նախկին գործընկերներին նամակներ է ուղարկել «Ամերիկայի ուղղիչ կազմակերպության» անունից, որը պատրաստ է 250 մլն դոլարով բանտեր ձեռք բերել, գրում է vz.ru-ն:
Ամերիկային դժվարությամբ է հաջողվում հաղթահարել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները, և մասնավորեցման հնարավորությունը բավական գայթակղիչ է համարվում: Բացի այդ ԱՄՆ-ը նման մեկ փորձ ունի, երբ «Ամերիկայի ուղղիչ կազմակերպությունը» Օհայո նահանգից 72.7 մլն դոլարով գնեց « Լեյք Էրի» բանտը, որը նախատեսված է 1798 կալանավորի համար: Այս կերպ նահանգը յուրաքանչյուր տարի տնտեսում է 3 մլն դոլար:
Միաժամանակ նախագծի հեղինակի առաջարկությունը ոչ բոլորի հավանությանն է արժանացել:
«Չպետք է ձգտել առավելագույն շահույթի` քրեակատարողական հիմնարկների համակարգի գործունեության միջոցով», - ասել է Տեխասի Օրենսդիր մարմնի մի սենատոր:









