Ավիահարված Եմենում «Ալ Կաիդա»-ի դիրքերի վրա. կան զոհեր
Եմենում «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման դիրքերին հասցված ավիահարվածի հետևանքով, երկրի անվտանգության ուժերը հաղորդում են նվազագույնը տասը գրոհայինների մահվան մասին: Սակայն, ինչպես հաղորդում է France presse գործակալությունը, ավիահարվածի զոհ է դարձել 23 գրոհային:
Ավիահարձակումը կատարվել է ուրբաթ երեկոյան, Եմենի մայրաքաղաք Սանայից մոտավորապես 130 կմ հարավ- արևելք տեղակայված խմբավորման դիրքերի վրա:









