Մոսկվայում ավիաշոու կանցկացվի` համաշխարհային պատերազմներին մասնակցած ինքնաթիռների մասնակցությամբ

12:50 • 10.03.12

Ռուսաստանի ռազմական օդուժի 100-ամյակին ընդառաջ, 2012 թ.-ի օգոստոսին Մոսկվայում կանցկացվի «Համաշխարհային ավիացիայի լեգենդներ» խորագրով ավիաշոուն, որին կմասնակցեն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին մասնակցած ռազմական ինքնաթիռները:

«Օգոստոսի 11-ին նախատեսվող ռետրո ավիաշոուին կմասնակցեն նաև Երկրորդ համաշհարհային պատերազմին մասնակցած բոլոր երկրների ներկայացուցիչները»,- Ինտերֆաքսին տեղեկացրել է ռուսական օդուժի գնդապետ Վլադիմիր Դրիկը: 

Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել և վերակառուցել թանգարանային ցուցանմուշները և իրականացնել մի շարք այլ միջոցառումներ` նվիրված ռուսական օդուժի 100-ամյակին: