Կաթոլիկների թիվը երկու տարում աճել է 15 միլիոնով
Վերջին երկու տարում աշխարհում կաթոլիկների թիվն ավելացել է 15 միլիոնով և այժմ նրանց ընդհանուր թիվը կազմում է 1մլրդ 196 մլն մարդ, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Այս տվյալները պահվում են Վատիկանի Տարեգրքում, որն այսօր հրապարակել է Կարդինալ Տարչիցիո Բերտոնեն և ներկայացվել Հռոմի Պապ Բենեդիկտոս ХVI-ին:
Ամենաշատ թվով կաթոլիկներ կան Աֆրիկայում և հարավարևելյան Ասիայում: Մինչդեռ, Եվրոպայում և Հարավային Ամերիկայում նրանց թիվը նվազել է:
Տարեգրքում նշված են աշխարհում գտնվող բոլոր՝ 2996 կաթոլիկ եկեղեցու շրջանների վիճակագրական տվյալները: Մասնավորապես նշվում է, որ 2000թ. աշխարհում Կաթոլիկ հոգևորականների թիվը 412.236 մարդ էր, իսկ 2010թ.-ին այդ թիվը նվազել է 905-ով:
Այս երևույթը նկատվում է նաև միանձնուհիների մոտ, որոնց թիվն աշխարհում նվազել է 8 հազ-ով:









