Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 150 անգամ

13:48 • 10.03.12

Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 150 խախտում։

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ խախտումների ընթացքում ադրբեջանական կողմն օգտագործել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ հայկական դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց:

Ըստ ԼՂՀ ՊՆ հաղորդագրության՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն: