Բեքհեմին գարեջրի տարայով են փորձում խանգարել (տեսանյութ)
ԱՄՆ-ի ֆուտբոլի բարձրագույն լիգայի Թորոնթո և Լոս Անջելես Գալաքսի թիմերի միջև կայացած հանդիպման ժամանակ Դեվիդ Բեքհեմը շուրջ մեկ րոպե չի կարողացել իրացնել անկյունային հարվածը, տեղեկացնում է The Thelegraph-ը:
Մադրիդի Ռեալի և Մանչեսթր Յունայթեդի նախկին կիսապաշտպանին խանգարել են Թորոնթոյի երկրպագուները, որոնք տարատեսակ իրեր են նետել նրա ուղղությամբ: Մարզիկը փորձել է ուշադրություն չդարձնել, սակայն չի կարողացել զսպել բարկությունը, երբ նրա վրա գարեջրի տարա են նետել:
Չնայած խանգարելու բազմաթիվ փորձերին, անկյունայինի իրացումը գոլով է եզրափակվել, իսկ խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 2-2:









