Մերձմոսկովյան սրճարանում գազի բալոն է պայթել. 5 վիրավոր
ՌԴ մերձմոսկովյան Ստուպինոյի շրջանի խանութներից մեկում գազի բալոնի պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել 5 մարդ, տեղեկացնում է «Ռիա-Նովոստի»-ն:
Դեպքը տեղի է ունեցել Բելոպեսոցկի գյուղի «Կարինա» խանութում: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հավաստմամբ՝ խանութում բռնկված հրդեհի հետևանքով պայթել է 50 լիտրանց գազի բալոնը:
«Պայթյունի արդյունքում, վիրավորվել է 5 մարդ. այդ թվում՝ մեկ երեխա», - նշված է հաղորդագրությունում:
Հրդեհն արդեն մարված է:









