ՀՀԿ գործադիր մարմինը երիտասարդանում է, Սերժ Սարգսյանը վերընտրվել է ՀՀԿ նախագահ
Ավարտվել է Հայաստանի Հանրապետական կուսացկության 13- րդ համագումարը, որի ավարտին կուսակցությունը ՀՀԿ նախագահ վերընտրեց ՀՀԿ գործող նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
ՀՀԿ համագումարը ընտրեց նաև նոր գործադիր մարմին՝ Սերժ Սարգսյանի առաջարկով ընդլայնելով ԳՄ–ը: Նորընտիր ԳՄ անդամներն են՝ Աժ նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀԿ երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը, հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը մնացել է ԳՄ կազմում, իսկ ԳՄ նախկին անդամ Հարություն Փամբուկյանը սեփական դիմումի համաձայն չի ընդգրկվել:
ՀՀԿ ԳՄ մյուս անդամներն են՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Դերենիկ Դումանյանը, Գագիկ Բեգլարյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Ռուբեն Թադևոսյանը, Մուշեղ Լալայանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Գալուստ Սահակյանը:
Վաղը կայանալիք կուսակցության խորհրդի նիստով որոշվելու է նտաև կուսակցության փոխնախագահների հարցը:
Նշենք, որ կուսակցության գործող փոխնախագահներն են Գալուս Սահակյանը, Մուշեղ Լալայանը և Ռազմիկ Զոհրաբյանը։









