Հնդկաստանում վթարվել է հարսանիքից վերադարձող ավտոբուսը. 70 տուժած
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում ուղևորատար ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով տուժել է 70 մարդ: Korrespondent.net-ի համաձայն` վթարից զոհվել է յոթ մարդ, որոնցից երկուսը` երեխա: Տուժածներից վեցի վիճակը գնահատվում է ծանր:
Վթարը տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի մեղքով: Հաղորդվում է, որ նա կորցրել է մեքենայի կառավարումը: Ավտոբուսում գտնվող մարդիկ տուն էին վերադառնում Բարդհաման շրջանում անցկացված հարսանեկան արարողությունից:









